Հուլիսի 12-ին Երևանի կենտրոնում տոնական միջոցառումների կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը։
Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան ժամը 7:00-ից մինչև առավոտյան ժամը 12:00-ն փակ կլինի Հանրապետության հրապարակը և դրան հարակից փողոցների հատվածը։ Այս հատվածով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կանխկանխ կսահմանափակվի։
Բացի այդ, հուլիսի 11-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ի առավոտյան ժամը 12:00-ն փակ կլինի Շահումյանի հուշարձանի և Շահումյանի հրապարակի միջև գտնվող մանկական տարածքին հարակից նեղ միակողմանի փողոցը։
Քաղաքապետարանը կոչ է արել վարորդներին նախապես ծանոթանալ սահմանափակումների հետ և, եթե հնարավոր է, օգտվել այլընտրանքային երթուղիներից՝ խուսափելով կենտրոնական հատվածներից։
Այս տարի «Վարդավառ» տոնի հիմնական միջոցառումները կկայանան Հանրապետության հրապարակում։ Ծրագրում նախատեսված են ջրային զվարճանքներ, մանկական գոտիներ, սննդի կետեր և տոնական համերգ, որին կմասնակցեն հայաստանյան և իտալական կատարողներ, այդ թվում՝ հայտնի դիջեյ Ալեքս Գաուդինոն։