Հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 11:42-ին, Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։
Սեյսմը տեղի է ունեցել հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով, որը համապատասխանում է Հայաստանին՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։
Սեյսմի մագնիտուդը կազմել է 2․1։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 2-3 բալ։
Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։